ԿարևորՀասարակություն

Դատարանը մեկ ամսով երկարաձգել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոց կալանքը

Դատարանը մեկ ամսով երկարարացրել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը:

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանավորել են հունիսի 28-ին, կալանավորման որոշումը կայացվել էր Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված վարույթի շրջանակում, ըստ որի՝ նա մեղադրվում է զանգվածային լրատվամիջոցներով և տեղեկատվական տեխնոլոգիաներով իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի մեջ։

Նրա կալանքը երկարացվել էր 10 օրով` մինչև սեպտեմբերի 6-ը, և քանի որ սեպտեմբերի 6-ը ոչ աշխատանքային օր է, որոշվել էր խափանման միջոցի հարցը քննարկել այսօր:

Կարդացեք նաև

Back to top button