ԿարևորՄիջազգային

Այս շաբաթ Սպիտակ տունը քննարկելու է Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու հնարավորությունները

Թրամփի վարչակազմն այս շաբաթ քննարկելու է Ռուսաստանի վրա պատժամիջոցային ճնշման բոլոր հնարավորությունները, քանի որ Ալյասկայում կայացած Թրամփ- Պուտին հանդիպումից հետո Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ որեւէ զարգացում չի եղել, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

«Նախագահ Պուտինը Անքորինջում տեղի ունեցած պատմական հանդիպումից հետո, հեռախոսային զրույցից հետո, երբ հաջորդ երկուշաբթի օրը Սպիտակ տանն էին եվրոպական առաջնորդները եւ նախագահ Զելենսկին, գործել է հակառակ նրան, ինչ հայտարարել էր, որ ցանկանում է անել։ Ըստ էության, նա շատ ստոր, ամենազզվելի կերպով ուժեղացրել է ռմբակոծությունները»,- ասել է նա Fox News- ին։

Կարդացեք նաև

Back to top button