ԿարևորՄիջազգային

Ռուս-հնդկական բարձր մակարդակի բանակցություններն անցկացվել են ավտոմեքենայում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հնդկաստանի վարչապետի բանակցություններն անցկացվել են անսովոր ձեւաչափով, գրում են միջազգային ԶԼՄ-ները։

Երկու առաջնորդները չինական Տյանցզինում անցկացվող Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում բանակցություններ են վարել Պուտինի ավտոմեքենայում։

Նրանք Aurus-ում մոտ 50 րոպե առանձնազրույց են ունեցել՝ առանց վկաների ու թարգմանիչների։

ՏԱՍՍ-ը գրում է, որ ռուս-հնդկական երկկողմ բանակցություններն անցկացվել են Ritz-Carlton հյուրանոցում, որը ժամանակավորապես Պուտինի նստավայրն է։ ՌԴ նախագահն առաջարկել է իր հնդիկ գործընկերոջը գագաթնաժողովից հետո տանել Ritz-Carlton։  

Պուտինի շարասյունը մոտեցել է հյուրանոցին, պատվիրակության անդամները մտել են շենք, իսկ առաջնորդները մնացել են մեքենայում դեմառդեմ։

Հանդիպման լուսանկարը հրապարակել է Հնդկաստանի վարչապետը X-ի իր էջում։

Կարդացեք նաև

Back to top button