
Արգենտինայի Կորդոբա քաղաքի ռեստորան գիշերը ներխուժած գողը փորձել է իր հետ տանել ընդամենը 7 շիշ գինի։
wine-searcher.com կայքը գրում է, որ անհաջողակ գողը փորձել է փախչել դեպքի վայրից անվտանգության ազդանշանը հնչելու հետո։ Ամենալավ ելքը նա համարել է արգենտինական խորովածի՝ ասադոյի համար նախատեսված մանղալի լայն ծխնելույզը։
Սակայն գողը, որի ուսերին շշերով լի պայուսակն էր, մնացել է խողովակի մեջ, որտեղից էլ նրան ոստիկաններն ազատել են։
Bodegón Don Nuñez ռեստորանի համար սա այս տարվա մեջ գողության արդեն տասներորդ փորձն էր։




