Սպորտ

Հայ ծանրորդները ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամներ Դավիթ Հովհաննիսյանն ու Ռաֆիկ Հարությունյանը ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։

Լեհաստանում կայացած Վալդեմար Մալակիի անվան միջազգային մրցաշարում Դավիթ Հովհաննիսյանը դարձել է ոսկե, իսկ Ռաֆիկ Հարությունյանը՝ արծաթե մեդալակիր։

Հովհաննիսյանը երկամարտում գրանցել է 365 կգ արդյունք, Հարությունյանը՝ 352 կգ։

Կարդացեք նաև

Back to top button