
Երեւանի կենտրոն եւ Նոր Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանծ Հարությունյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (Խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) եւ դատապարտեց 6 տարվա ազատազրկման։
Շանթ Հարությունյանի 15- ամյա որդի Շահենը նույն հոդվածով դատապարտվեց 4 տարվա ազատազրկման՝ պատժի պայմանական չկիրառմամբ։
Մյուս ամբաստանյալներըդահապարտվեցին. Վահե Մկրտչյանը 7 տարվա, Ալբերտ Մարգարյանը՝ 6, Վարդան Վարդանյանը, Ավետիս Ավետիսյանը, Լիպարիտ Պետրոսյանը 5- ական, Ալեք Պողոսյանը, Մկրտիչ Հովհաննիսյանը՝ 4- ական, Հայկ Հարությունյանը՝ 4,5, Արմեն Հովհաննիսյանը՝ 2, Սեւակ Մնացականյանը՝ 1,5, Տիգրան Պետրոսյանը՝ 1 տարվա ազատազրկման։ Միսակ Առաքելյանին նշանակվեց 50 հազար դրամի տուգանք։
Ամբաստանյալներից չորսը՝ այդ թվում անչափահաս Շահեն Հարությունյանը, հանդես չեկան վերջին խոսքով, դատավորը թույլ չտվեց: Շանթ Հարությունյանի՝ երկու ժամ շարունակվող վերջին խոսքը ընդհատելով՝ դատավորը հեռացավ վճիռ կայացնելու:
Դատավճին իրարանցում առաջացրեց դատարանի դահլիճում։ Ամբաստանյալների հարազատներն ու ընկերները բողոքում էին դատարանի դեմ։ Դատավարության ավարտից հետո դատապարտյալների հարազատներն ու ընկերները հավաքվեցին դատարանի բակում կոչերով եւ հայրենասիրական երգերով։




