
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ։
Parstoday-ն հայտնում է, որ հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Թեհրանի և Երևանի միջև երկկողմ համագործակցության զարգացման և հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը։
Հանդիպումը կայացել է Իրանի կողմից հարևանների հետ անվտանգության հարցերի և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ խորհրդակցությունների շրջանակում։




