
ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է Ուկրաինային զենքի վաճառքի գործարքը։ Պենտագոնի ռազմական համագործակցության վարչության հաղորդագրության համաձայն` Ուկրաինան առաջարկել է գնել ERAM 3350 հրթիռ եւ GPS եւ INS նավիգացիոն համակարգեր։ Գործարքի ընդհանուր գումարը 825 մլն դոլար է։
ERAM-ը երկիր-օդ դասի հեռահար հրթիռ է ցամաքային եւ օդային թիրախները խոցելու համար։
Ուկրաինան զենքը գնելու է Դանիայի, Նիդերլանդների եւ Նորվեգիայի տրամադրած, ինչպես նաեւ ԱՄՆ արտաքին ռազմական ֆինանսավորման միջոցներով։




