Հասարակություն

Հայաստանի ֆլորային և ֆաունային նվիրված 4 նամականիշ է թողարկվել

«ՀայՓոստ» ընկերությունից տեղեկացնում են՝ 2025 թվականի օգոստոսի 27-ին շրջանառության մեջ է դրվել չորս նամականիշ՝ նվիրված «Ֆլորա և ֆաունա. Հայաստանի ֆլորա և ֆաունա» թեմային, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է «Ծածան» ձուկը, 380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա՝ «Քարակաքավ» թռչունը, 500 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա՝ «Վարդատերեփուկ մուշկային» ծաղիկը, իսկ 560 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է «Ոզնասունկ փշոտ» սունկը:

Կարդացեք նաև

Back to top button