
Այրում կայարանի հետիոտնային կամուրջը փլուզվել էր անցած տարի մայիսին Դեբեդ գետի վարարման հետևանքով:
Այս մետաղական կամուրջը ևս Հայաստանին է նվիրաբերել Իրանի Իսլամական Հանրապետությունը:

«Այս պահին մետաղական կամրջի տեղադրման աշխատանքները մեծ թափով առաջ են գնում: Շինարարները հավաստիացնում եմ, որ շատ շուտով կամուրջը պատրաստ կլինի:
Սա արդեն երկրորդ մետաղական կամուրջն է, որը իրանական կողմը նվիրում է Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները վերացնելու նպատակով: Առաջին կամուրջը տեղադրված է Ալավերդու «Սանահին կայարան» թաղամասում»,- ասված է ՀՀ ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրությունում:




