ԿարևորՏնտեսական

Այս տարի 720 կմ ճանապարհ է կառուցվել

2025-ին Հայաստանում պետական բյուջեի միջոցներով  510 կմ ճանապարհ է կառուցվել, ևս 210 կմ կառուցվել է սուբվենցիոն ծրագրերով, «Հարցնում է քաղաքացին» հաղորդաշարի ժամանակ հայտարարել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ  ընթացքի մեջ են Հյուսիս- հարավ ճանապարհային միջանցքի կառուցման աշխատանքները։

Քաջարանի թունելի կառուցման մրցույթն ամփոփման փուլում է՝ հայտարարել է ՏԿԵ նախարարը։ Դավիթ Խուդաթյանը նշել է, որ թունելի երկարությունը  8 կմ է։

Բարգուշատի թունելի կառուցմանը վերաբերող բանակցությունները նույնպես մոտենում են ավարտին, ասել է նախարարն ու հույս հայտնել, որ 2026թ․-ին դրա շինարարությունը կսկսվի։ Թունելները նոր որակ կհաղորդեն Հայաստանի ճանապարհային ցանցին, ասել է Խուդաթյանը։  

Կարդացեք նաև

Back to top button