ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի Մոսկվա այցի ժամանակ քննարկվել է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ էներգետիկ համաձայնագիրը, գրում է Reuters-ի՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Գործակալության զրուցակիցներն ասել են, որ այս գործարքները պետք է Կրեմլին դրդեցին Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագիր կնքել։
Խոսքը, մասնավորապես, Exxon Mobil-ի՝ «Սախալին 1» ծրագիր վերադառնալու եւ հեղուկ գազի արտադրության համար Ռուսաստանի կողմից ամերիկյան սարքավորումներ գնելու հնարավորության մասին էր։
Գործակալության աղբյուրներից մեկը հայտնել է, որ թեման քննարկվել է նաեւ Ալյասկայում Թրամփ- Պուտին հանդիպման ժամանակ։
«Սպիտակ տունը ցանկանում էր, որ Ալյասկայի գագաթնաժողովի ժամանակ խոշոր ներդրումային գործարքի մասին հնչեղ վերնագրեր հայտնվեին»,- ասել է զրուցակիցը։




