ԿարևորՄիջազգային

ԱՄՆ կենտրոնական բանկի վարչության անդամը հրաժարվել է ենթարկվել Թրամփի հրամանին

Թրամփը հայտարարել է Դաշնային ռեզերվային համակարգի (Կենտրոնական բանկի) վարչության անդամ Լիզա Քուկի ազատման մասին։ Վերջինս հայտարարել է, որ չի հեռանա, քանի որ նախագահը նման լիազորություն չունի։

Իր հրամանի մասին ԱՄՆ նախագահը հայտնել է երկուշաբթի ուշ երեկոյան Truth Social սոցիալական ցանցում` Քուկին ուղղված նամակում։ Նա գրել է, որ նման որոշում է ընդունել, քանի որ «բավարար հիմքեր» ունի կարծելու, որ Քուկը հիպոթեքային վարկեր ստանալու համար կեղծ տեղեկություններ է հաղորդել։

Դոնալդ Թրամփը նշել է, որ ունի սահմանադրական լիազորություններ, որպեսզի նրան ազատի պաշտոնից։

Քուկը հայտարարել է, որ նման օրինական հիմքեր ու լիազորություններ նախագահը չունի։

«Ես չեմ գնա։ Ես կշարունակեմ իրականացնել ամերիկյան տնտեսությունը աջակցելու իր պարտականությունները այնպես, ինչպես անում եմ 2022 թվականից սկսած»,- հայտարարել է նա։  

Վերջին շաբաթներին ԱՄՆ նախագահը ուժեղացրել է ճնշումը Դաշնային ռեզերվային համակարգի ու հատկապես նրա ղեկավար Ջերոմի Փաուելի վրա, քանի որ բանկը հրաժարվում է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։

Քուկը այս ֆինանսական հաստատության կառավարման խորհրդի 7 անդամներից մեկն է եւ առաջին աֆրոամերիկուհին այս պաշտոնում։ Թրամփի որոշումը աննախադեպ է ԱՄՆ Կենտրոնական բանկի 111-ամյա պատմության մեջ, հայտնում է BBC-ին։

Կարդացեք նաև

Back to top button