ԿարևորՀասարակություն

Ջրվեժի արտադրամասում նախօրեին հրդեհը բռնկվել էր սպունգի արտադրամասի պահեստում

Ջրվեժ գյուղի արտադրամասերից մեկի տարածքում երեկ բռնկված հրդեհի մարման  աշխատանքներին ներգրավվել էր նաեւ Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկոս-հետախույզը, Երևան  փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ԵՓՎ և ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման հերթապահ խմբերը։

Ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացվել էր օգոստոսի 25-ին, ժամը 16։57-ին։

Հրդեհը մեկուսացվել էր ժամը 18։17-ին, մարվել՝ 19։16-ին։

Կարդացեք նաև

Back to top button