ԿարևորՄիջազգային

Վուդի Ալենն արձագանքել է Կիեւի մեղադրանքներին

Մոսկվայի միջազգային կինոշաբաթին մասնակցող ամերիկացի ռեժիսոր Վուդի Ալենը The Guardian-ին տված հարցազրույցով է արձագանքել Կիեւի մեղադրանքներին։ Ուկրաինայի ԱԳՆ-ն դատապարտել եւ ամոթալի էր գնահատել նրա մասնակցությունը կինոշաբաթին։

«Պատերազմը սարսափելի է, սակայն ստեղծագործական բանավեճերի դադարեցումը դժվար թե օգնի»,- ասել է աշխարհահռչակ արվեստագետը։

«Ինչ վերաբերում է Ուկրաինայում հակամարտությունը, ապա ես խորապես համոզված եմ, որ Վլադիմիր Պուտինը լիովին սխալվում է։ Պատերազմը, որ նա սանձազերծել է, սարսափելի է։ Սակայն, անկախ նրանից, թե ինչ են անում քաղաքական գործիչները, չեմ կարծում, որ ստեղծագործական բանավեճերի դադարեցումը օգնելու լավագույն միջոցն է»,- The Guardian-ին ասել է ռեժիսորը։

Տես նաեւ Ուկրաինայի ԱԳՆ-ն դատապարտել է Հոլիվուդի 89-ամյա լեգենդի մասնակցությունը Մոսկովյան միջազգային կինոշաբաթին

Կարդացեք նաև

Back to top button