ԿարևորՄիջազգային

Չորս լրագրող զոհվել է Գազայի հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով

Գազայի պաշտոնյաները հայտնել են, որ Իսրայելի հարվածի հետևանքով Գազայի հարավում գտնվող Նասերի հիվանդանոցում զոհվել է առնվազն 15 մարդ, որոնց թվում եղել են միջազգային լրատվամիջոցների 4 լրագրողներ։

Զոհվածների թվում են Reuters-ի օպերատորն ու Associated Press-ի լրագրողը, ինչպես նաև Al Jazeera-ի հետ համագործակցող մեկ այլ լրագրող։

ՀԱՄԱՍ-ի վերահսկողության տակ գտնվող քաղաքացիական պաշտպանության ծառայության տվյալներով՝ մի քանի մարդ զոհվել է առաջին հարվածի ժամանակ, իսկ մյուսները՝ երկրորդ հարվածի հետևանքով, երբ դեպքի վայր էին ժամանել փրկարարները։

Իսրայելի զինվորականներն ու վարչապետի գրասենյակը հրաժարվել են մեկնաբանությունից։

Օգոստոսի 11-ին հայտնի էր դարձել, որ իսրայելական օդային հարվածի հետևանքով Գազայում զոհվել է Al-Jazeera հեռուստակայանի 6 լրագրող, այդ թվում՝ հանրահայտ Անաս Աշ-Շարեֆը։

Վերջինս, ըստ իսրայելական բանակի, մասնակցել է հրթիռակոծություններին, մինչդեռ մարդու իրավունքների կազմակերպություններն ու Միավորված ազգերի կազմակերպությունը նշում են, որ այդ մեղադրանքների հետ կապված որևէ ապացույց չի ներկայացվել։ Վերջին պատերազմի ընթացքում Գազայում զոհվել է ավելի քան 180 լրագրող:

Կարդացեք նաև

Back to top button