Հասարակություն

Սեպտեմբերի 1-ից կգործարկվի Կապանի Հունան Ավետիսյան փողոցում տեղադրված արագաչափ սարքը

Ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցումը դիտարկելով որպես առաջնահերթություն՝ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի 24 հասցեի հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց՝ արագաչափ սարք։

Նշված հատվածում սահմանված երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է։

Արագաչափ սարքը գործարկվելու է 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։

Ոստիկանությունը վարորդներին հորդորում է մշտապես պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

Կարդացեք նաև

Back to top button