ԿարևորՔաղաքական

Ուկրաինան բարձր է գնահատում Հայաստանի դիրքորոշումը մեր պետության տարածքային ամբողջականության համար․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին X-ի իր էջում շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորանքների և ուկրաինացի ժողովրդին ուղղված բարի խոսքերի համար։

«Ուկրաինան գնահատում է Հայաստանի դիրքորոշումը մեր պետության տարածքային ամբողջականության և մեր երկրին տրամադրվող մարդասիրական օգնության համար»,- գրել է Զելենսկին։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել էր Զելենսկիին և Ուկրաինայի ժողովրդին՝ Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս շնորհավորական ուղերձ էր հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին պետական տոնի՝ Անկախության օրվա առթիվ։

Կարդացեք նաև

Back to top button