ԿարևորՔաղաքական

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Չինաստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Չինաստանի Տյանցզին քաղաքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ն անցկացվելիք Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին։

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել է Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Այո, հաստատում եմ, որ վարչապետը մասնակցելու է»,-նշել է Բաղդասարյանը։ 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ավելի քան 20 երկրի ղեկավարներ և 10 միջազգային կազմակերպությունների ղեկավարներ Չինաստանի Տյանցզին քաղաքում կմասնակցեն Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին, որը տեղի կունենա օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը:

Գագաթնաժողովի հրավիրյալների ցանկում նշված էր նաև Հայաստանի վարչապետի անունը։ Միջոցառմանը հրավիրված են նաև Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Հնդկաստանի, Պակիստանի, Մոնղոլիայի, Կամբոջայի, Մալդիվների, Նեպալի, Եգիպտոսի, Թուրքմենստանի, Ինդոնեզիայի, Լաոսի, Մալայզիայի, Վիետնամի ղեկավարները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և բազմակողմ մեխանիզմների ղեկավարներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։ 

Կարդացեք նաև

Back to top button