ԿարևորՄիջազգային

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի բանակցությունները «ճաքեր են տվել» Լավրովի հայտարարության պատճառով. Bloomberg

Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ Լավրովի հայտարարությունների պատճառով ռուս-ամերիկյան բանակցություններում «ճեղքեր են առաջացել», գրում է Bloomberg-ը։

Գործակալության աղբյուրի կարծիքով՝ Կրեմլը կարող է փորձել համոզել Դոնալդ Թրամփին հրաժարվել Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ տալու պահանջից և իջեցնել Մոսկվայի ու Կիևի հանդիպման մակարդակը։ Սպիտակ տունը պնդում է Պուտին-Զելենսկի բարձր մակարդակի հանդիպման վրա։

Եվրոպական մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ ու դիվանագետներ անանունության պայմանով Bloomberg-ին հայտնել են, որ Լավրովի հայտարարությունները դիտարկվում է որպես գործընթացը ձգձգելու փորձ։ Նրանք կասկածում են՝ արդյո՞ք Պուտինը պատրաստ է գործարքի։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի հայտարարել էր, որ արևմտյան երկրների ռազմական զորամիավորումների տեղակայումը Ուկրաինայի տարածքում Մոսկվայի համար անընդունելի է։

Նա նաև նշել էր, որ Պուտինի և Զելենսկու հանդիպման համար անհրաժեշտ է ամեն ինչ «լավ պատրաստել» և «լուծել Ուկրաինայի նախագահի լեգիտիմության հարցը»։

Կարդացեք նաև

Back to top button