«Ոչինչ չունենք, ոչ ներքնակներ, ոչ ջուր, ոչ սնունդ»
Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ն սկսել Է ռազմական նոր գործողությունը Գազայում: Այսօր վաղ առավոտից մարտեր են ընթացել քաղաքի արվարձաններում:
Բացի այդ, իսրայելցիները հարվածներ են հասցրել Գազայի հատվածի կենտրոնում գտնվող Դեյր ալ-Բալահ ավանին, որի բնակիչները խուճափահար փախչում են: Ռումբերն ու հրթիռները ոչնչացնում են բնակելի շենքերը, դրանցից մեկը Մոհամեդ ալ-Քահլութին Էր:
«Մենք կորցրեցինք մեր տունը, մեզ կոտորում են, մենք խաղաղ մարդիկ ենք, ի՞նչ են ուզում, ես ընդամենը մեկ ամիս առաջ եմ տեղահանվել, հիմա նորից պետք Է ինչ-որ տեղ գնամ, ո՞ւր, Էլ չեմ դիմանում, ոչինչ չունենք, ոչ ներքնակներ, ոչ ջուր, ոչ սնունդ, ոչ ոք մեզ չի լսում, մեր երեխաները, տարեցները, հիվանդներն ինչո՞ւմ են մեղավոր»,- ասել Է պաղեստինցին:
«Համասը պետք Է զինաթափվի, Գազան՝ ապառազմականացվի»
Դժբախտ Մոհամեդը չգիտի, թե ինչ Է պետք անել, մինչդեռ, իսրայելցիները հստակ ծրագրով են առաջնորդվում: Այս պահին Իսրայելի բանակի հսկողության տակ Է Գազայի հատվածի 75 տոկոսը, վարչապետ Բենյամին Նեթանյահուի կաբինետի նպատակն Է հսկողության տակ առնել պաղեստինյան անկլավի 100 տոկոսը:
Նեթանյահուն այդ մասին ևս մեկ անգամ հրապարակավ հայտարարել Է անցած կիրակի օրը: «Գազայի նկատմամբ հսկողություն սահմանելն այս պատերազմն ավարտելու նախապայմաններից ընդամենը մեկն Է, Համասը մերժում Է մեր պահանջները, մենք պնդում ենք՝ Համասը պետք Է զինաթափվի, Գազան պետք Է Իսրայելի ուժերի միջոցով ապառազմականացվի, միայն այդպես մենք կկանխենք 2023-ի հոկտեմբերի 7-ի ահաբեկչության հնարավոր կրկնությունը»,- հայտարարել Է վարչապետը:
Գիդեոնի մահաբեր կառքերը
2023-ի հոկտեմբերի 7-ի ահաբեկչական գրոհի ընթացքում սպանվել Է ավելի քան 1200 և պատանդառվել Է 251 հրեա: Ենթադրվում Է, որ պատանդներից 50 դեռ գտնվում Է Գազայում, նրանցից առնվազն 20-ը, հավանաբար, դեռ ողջ են:
Նախօրեին Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել Է գազան գրավելու ռազմական գործողության ծրագիրը, որի կոդային անունն Է «Գիդեոնի կառքեր-2»:
Գիդեոնը Հին կտակարանում հիշատակվող բիբլիական հերոս Է, որը, ըստ առասպելների, «Աստծո օգնությամբ հաղթել Է Աստծուն ուրացած անազնիվ ցեղերին»: Մեկնաբանները նշում են, որ ռազմական գործողության անվան մեջ կա ակնարկ «թշնամու նկատմամբ արագ և ի վերուստ երաշխավորված հաղթանակ տանելու մասին»:
Զոհերի թիվը՝ 62122, վիրավորներինը՝ 156758
Հրեական հին առասպելների հետ աղերսներ ունեցող անուններով ռազմական օպերացիաների հետևանքով զոհվում են խաղաղ մարդիկ:
Օգոստոսի 21-ի առավոտյան դրությամբ, Գազայում սպանվել Է 62 հազար 122 մարդ, վիրավորվել Է 156 հազար 758-ը: Սովից մահացել Է 269 մարդ, նրանցից 112-ը՝ երեխաներ: Երբեմն Էլ մարդիկ հրաշքով են փրկվում: Իսրայելյան օդային հարվածը ոչնչացրել Է Սաջա Համադի տունը:
23-ամյա կինը խոստովանել Է, թե համոզված Էր, որ իրեն չեն գտնի և որ ընտանիքը զոհվել Է: Նրան գտել են, հարևանները տնքոցներ են լսել, ձեռքերով են մաքրել փլատակները, դուրս են հանել աղջկան, ծանր վնասվածներով տեղափոխել են հիվանդանոց:
Գուտերեշը պահանջում Է հրադադար հաստատել
Քչերի բախտն Է այդպես բերում: Համայն աշխարհն Է հարցնում՝ այս սարսափը վերջ չունի՞:
ՄԱԿ-ի գլխավոր քթարտուար Անտոնիո Գուտերեշը պահանջում Է անհապաղ հրադադար հաստատել և չեղարկել իսրայելյան բանակի նոր ցամաքային գործողությունը:
«Պարտավոր եմ վերահաստատել, որ անհրաժեշտ Է անհապաղ հրադադարի հասնել Գազայում, բոլոր պատանդների ազատել և կանխել զանգվածային մահերն ու ավերածությունները, որոնք անխուսափելի են, եթե Գազան ենթարկվի ռազմական նոր գրոհի»,- ասել Է Անտոնիու Գուտերեշը Յոգոհամայում (Ճապոնիա): Սակայն Իսրայելը հայտնել Է, որ չի դադարեցնի «Գիդեոնի կառքեր-2» օպերացիան։




