Ծանր ու հանդարտ, խորը հանդիսավորությամբ 113-ամյա եկեղեցին հեռացավ։ Եկեղեցու՝ արդեն նախկին հող-հիմքը տատանվում էր երկաթե հանքաքարի արդյունահանման պատճառով , ու այն լքեց տարածքը՝ ժամում կես կիլոմետր արագությամբ։ Շվեդիայի հյուսիսային Կիրունա քաղաքի այցեքարտ-եկեղեցին երկու օրում անցավ 5 կիլոմետր։
1912 թվականին կառուցված փայտե եկեղեցին ճանաչվել է մինչև 1950 թվականը կառուցված բոլոր շինություններից լավագույնը։ Հարցն այն է, որ դրա կառուցումից 2 տարի առաջ՝ 1910-ին, գործարկվել է Կիրունայի երկաթի հանքը։ Ավելի քան մեկդարյա արդյունահանման հետևանքով առաջանում են ստորգետնյա ճաքեր, երկաթի հանքը թուլացնում է հողը՝ սպառնալով կուլ տալ ողջ քաղաքը։
Եկեղեցին փրկվողների շարքում է։ Այն անվնաս տեղափոխելու այս օպերացիան նախագծվել է դեռ 8 տարի առաջ։




