ԿարևորՏնտեսական

Աջակցություն կտրամադրվի գյուղատնտեսության ոլորտի տնտեսավարողներին

Գյուղատնտեսական ոլորտի տնտեսավարողներին աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:

Ըստ հիմնավորման՝   գյուղատնտեսության ոլորտի աջակցություն տրամադրելու նպատակն է մասամբ խթանել անասնապահությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունների գործունեությանը։

Որոշմամբ առաջարկվում է գյուղատնտեսության ոլորտի մի շարք տնտեսավարողներին տրամադրել աջակցություն 428,516.9 դրամի շրջանակներում։ Աջակցությունը տրամադրվելու է թվով 7՝ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի, Շիրակի մարզպետարանների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի միջոցով՝ գյուղատնտեսության ոլորտում գործունեությունն իրականացնող տնտեսավարողների կողմից կատարված ծախսերի միանվագ փոխհատուցման ձևով:

Գյուղատնտեսության ոլորտի աջակցություն տրամադրելու նպատակն է մասամբ խթանել գյուղացիական տնտեսությունների գործունեությանը։ Արդյունքում՝ ակնկալվում է տնտեսավարողներին աջակցություն տրամադրելով խթանել կենդանական ծագման հումքի և մթերքի, բուսական ծագման մթերքի և վերջիններիս վերամշակումից ստացվող սննդամթերքի ծավալների, օգտագործվող վարելահողերի ավելացմանն, ինչպես նաև պտուղբանջարեղենի և խաղողի վերամշակումից ստացված արտադրանքի ծավալների աճին։

Կարդացեք նաև

Back to top button