ԿարևորՄիջազգային

Լեւոն XIV-ն իր առաջին հովվապետական այցը կկատարի Լիբանան

Մինչեւ այս տարեվերջ Հռոմի Լեւոն XIV կայցելի Լիբանան, BBC-ին հայտնել է Անտիոքի մարոնիական կաթոլիկ պատրիարքարանի կուրիալ եպիսկոպոս, Մարոնիական եկեղեցու արքեպիսկոպոս Փոլ Սայահը։

Սա մայիսին ընտրված Կաթոլիկ հովվապետի առաջին արտասահմանյան այցը կլինի։

Արքեպիսկոպոս Սայահը հայտնել է, որ Վատիկանը դեռ քննարկում է հնարավոր այցը եւ պաշտոնական ժամկետը որոշված չէ։

Սա կարեւոր իրադարձություն է Հռոմեական կաթոլիկ եկեղեցու առաջին ամերիկացի գահակալի համար, որը մեկ անգամ չէ, որ խոսել է Մերձավոր Արեւելքում խաղաղության մասին։

«Լիբանանը բազմամշակութային եւ բազմակրոն երկիր է, երկխոսության վայր»,- ասել է արքեպիսկոպոս Սայահը։

Հռոմի պապի առաջին այցերը միշտ կարեւորվում են, քանի որ դրանք են որոշում նրա հովվապետության հետագա ընթացքը։

Օրինակ՝ Ֆրանցիսկոս I-ը 2013-ին առաջինը եղավ իտալական Լամպեդուզա կղզում, որից հետո հստակ նկատելի էր նրա ուշադրությունը միգրանտների եւ մարգինալացված հասարակությունների խնդիրների վրա։

Կարդացեք նաև

Back to top button