
Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իսիբան Աֆրիկայի զարգացման Տոկիոյի համաժողովում կոչ է արել Հնդկական օվկիասնոսն ու Աֆրիկան ներառող տնտեսական գոտի ստեղծել։
Յոկոհամա նախօրեին բացված համաժողովում նա ճապոնական ընկերություններին դիրքավորել է որպես Աֆրիկայում առանցքային խաղացողներ, հայտնում է RFI-ն։
«Մենք կամրապնդենք մասնավոր հատվածի ներդրումները կառավարության եւ ճապոնական գործարար համայնքի միջեւ համագործակցության միջոցով։ Արագացված աճի կարելի է հասնել ինչպես ներտարածաշրջանային, այնպես էլ տարածաշրջանների միջեւ կապերի ամրապնդման միջոցով։ Հնդկական օվկիանոսն ու Աֆրիկան ներառող գոտու ստեղծումը կնպաստի տարածաշրջանային ինտեգրացիային եւ աֆրիկյան աշխարհամասի զարգացմանը»,- ասել է նա։
Նա միաժամանակ կոչ է արել Հնդկաստանում եւ Մերձավոր Արեւելքում ճապոնական ընկերություններին եւ դուստր ձեռնարկություններին ավելացնել ներդրումները, որպեսզի նվազեցվի Աֆրիկայի կախվածությունը Չինաստանից։




