ԿարևորՍպորտ

Սեպտեմբերին Հայաստանում կանցկացվի ռազմատակտիկական խաղի` լազերթագ մարզաձեւի IT Cup առաջնությունը

Սեպտեմբերի 13-ին Հայաստանում կմեկնարկի լազերթագ մարզաձևի IT Cup առաջնությունը։  Հինգերորդ հոբելյանական առաջնությունն կազմակերպում  է LaserWar Armenia-ն` ներկայացնելով ռազմատակտիկական խաղ-մրցաշար։  ՏՏ ընկերությունները կմրցեն լավագույն ռազմավարական թիմի կոչման համար։ 

«Երկու ամիս շարունակ Հայաստանի տարբեր ոլորտների շնորհալիները կդառնան հրամանատարներ: 16 թիմերի շուրջ 300 մասնակից իրենց ուժերը կչափեն լազերային մարտերում: Թիմերը կխաղան հետաքրքիր լքված լոկացիաներում,  հայտնի համակարգչային խաղերի եւ իրական մարտական իրադրություններին նմանեցված սցենարներով», — նշում են միջոցառման նախաձեռնողները։

Մրցաշարի հաղթող թիմերը կստանան դրամական պարգևներ, լավագույն խաղացողները՝ նվերներ։ Իսկ բոլոր մասնակիցները ամեն խաղից հետո կստանան իրենց խաղային արդյունքների անհատական վիճակագրությունը՝ ստուգելու ու հետագայում զարգացնելու ռազմավարական գիտելիքները։ 

Կարդացեք նաև

Back to top button