ԿարևորՀասարակություն

Ձերբակալվել է քաղաքաշինության նախկին նախարարը

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Վարդանյանը, «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ըստ կոմիտեի՝ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում փողերի լվացման և պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքներով ձերբակալվել է երկու անձ ,այդ թվում՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյա։

Վարդան Վարդանյանը ՀՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնն զբաղեցրել է 2007-2012 թվականներին։

Կարդացեք նաև

Back to top button