
Ռուսական զորքերը օգոստոսի 20-ի գիշերը հարձակվել են Ուկրաինայի Սումիի մարզի Ախտիրկա քաղաքի վրա, հայտնել է մարզային դատախազությունը։ Հարձակումն իրականացվել է անօդաչու թռչող սարքերի միջոցով, 14 մարդ դիմել է բժշկական օգնության, առնվազն 13 մասնավոր տուն վնասվել կամ ավերվել է։
Ոստիկանությունը հավելել է, որ վնասվել է մեկ բնակելի շենք, ավտոտնակ և օժանդակ շինություն։ Սերեդինո-Բուդսկայա քաղաքային համայնքում երկու տղամարդ վիրավորվել է անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով։ Եվս երկուսը վիրավորվել են Նիկոլաևի գյուղական համայնքի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով, հայտնել է Սումիի մարզային ռազմական վարչակազմը։
Օդեսայի մարզի Իզմայիլ շրջանի իշխանությունները նույնպես հայտնել են անօդաչու թռչող սարքերի գիշերային հարձակումների մասին։ Նրանց տվյալներով՝ «Շահեդ» անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է, վնասվել են նավահանգստային ենթակառուցվածքները։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է Օդեսայի մարզի վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտում բռնկված հրդեհի մասին, որի մարմանը մասնակցել են տասնյակ մարդիկ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է այս գիշեր ինը շրջաններում ուկրաինական 42 ինքնաթիռ-անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին։ Գերատեսչությունը նշել է, որ անօդաչու թռչող սարքերի մեծ մասը (14) խփվել է Վորոնեժի մարզում։




