
«Եվրատեսիլ 2026» երգի մրցույթը կանցկացվի Վիեննայում, չորեքշաբթի հայտարարել են կազմակերպիչները։
«Ավստրիայի մայրաքաղաքը կդառնա «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթը հյուրընկալող քաղաք։ Վիեննան երրորդ անգամ կընդունի մրցույթը։ Այն նախկինում այս պատվին արժանացել է 1967 և 2015 թվականներին՝ «Եվրատեսիլ»-ում Ավստրիայի ներկայացուցիչների տարած առաջին երկու հաղթանակներից հետո», — ասվում է կազմակերպիչների հայտարարության մեջ։
Մրցույթի կիսաեզրափակիչները կանցկացվեն մայիսի 12-ին և 14-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 16-ին՝ «Վիներ Շտադթհալե» մարզադաշտում։
Ավելի վաղ Ավստրիայի իշխանությունները հայտարարել էին, որ մրցույթի անցկացումից դրական տնտեսական ազդեցություն են ակնկալում։
Ավստրիայի զբոսաշրջության հարցերով պետական քարտուղարի խոսքով՝ Կոնչիտա Վուրստի 2014 թվականի հաղթանակը մրցույթում երկրին բերել է մոտ 40 միլիոն եվրո։
«Եվրատեսիլ» երգի մրցույթը միջազգային երաժշտական մրցույթ է, որն անցկացվում է Եվրոպական հեռարձակողների միության հովանու ներքո։ 2025 թվականին այն անցկացվել է Շվեյցարիայի Բազել քաղաքում։ Հաղթող է ճանաչվել ավստրիացի երգիչ Յոհաննես Պիչը՝ «Wasted love» երգով։




