ԿարևորՀասարակություն

ՄԻՊ ներկայացուցիչները Սյունիքի մարզում կուսումնասիրեն զինծառայողների իրավունքների ապահովման հետ կապված հարցեր

Օգոստոսի 19-ից մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների աշխատանքային այցը Սյունիքի մարզի զինվորական հաստատություններ, հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։

Այցի շրջանակում նախատեսվում են այցելություններ ՊՆ N զորամիավորում, մի շարք զորամասեր, զինկոմիսարիատ, ինչպես նաև Ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ։

Պաշտպանի ներկայացուցիչները տեղում կուսումնասիրեն զինծառայողների իրավունքների ապահովման հետ կապված հարցերը, կծանոթանան նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին և կքննարկեն առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։

Նշվում է, որ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության կարևոր ուղղություններից է։

Կարդացեք նաև

Back to top button