ԿարևորՄիջազգային

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է շուրջ 40 րոպե

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցը տևել է շուրջ 40 րոպե, ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույցի ժամանակ Դոնալդ Թրամփին հայտնել է, որ պատրաստ է հանդիպել Վոլոդիմիր Զելենսկու հետ, հաղորդել է Agence France-Presse-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրին։

«Պուտինը Թրամփին, որի հետ հանդիպել էր ուրբաթ օրը Ալյասկայում, տեղեկացրել է Զելենսկու հետ հանդիպելու իր պատրաստակամության մասին եվրոպացի առաջնորդների հետ բանակցությունների ընդմիջման ընթացքում տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ», — նշել է գործակալությունը։

Երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալել էր Վոլոդիմիր Զելենսկուն և ԵՄ առաջնորդներին։ Ավելի վաղ նա չէր բացառել ապագայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորությունը, եթե բանակցությունները հաջող լինեն։

Կարդացեք նաև

Back to top button