ԿարևորՄիջազգային

Հանդիպումը Թրամփի հետ «շատ կառուցողական» էր․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գոհ է Թրամփի հետ բանակցություններից և դրանք անվանել է «շատ կառուցողական»։

Զելենսկին ասել է, որ պատրաստ է եռակողմ հանդիպման Պուտինի և Թրամփի հետ։ Նրա խոսքով՝ հանդիպմանը կքննարկվեն տարածքային հարցեր։

«Հուսով եմ, որ մենք կգտնենք լուծում բոլոր հարցերի համար, այդ թվում՝ տարածքային», — ասել է նա։

Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են ընտրություններ անցկացնել Ուկրաինայում, բայց դրանք պետք է անցկացվեն անվտանգ պայմաններում։

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին հանդիպման համար և նշել, որ ամերիկացի նախագահին քարտեզի վրա մարտական գործողությունների «շատ մանրամասներ» է ներկայացրել։

Կարդացեք նաև

Back to top button