ԿարևորՔաղաքական

Փեզեշքիանը Թեհրանից մեկնել է Երևան. IRNA

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկուշաբթի կեսօրին Թեհրանից մեկնել է Երևան՝ բարձրաստիճան քաղաքական և տնտեսական պաշտոնյաներից կազմված պատվիրակության հետ՝ հանդիպելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Նախագահին Մեհրաբադ օդանավակայանում ճանապարհել են փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը, Իսլամական Հանրապետության առաջնորդի օգնական Հոջաթոլեսլամ Մոհսեն Քոմին, ինչպես նաև կաբինետի մի քանի անդամներ։

Այցի շրջանակում նախատեսվում են բանակցություններ հայ պաշտոնյաների հետ երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային զարգացումների շուրջ։

Կարդացեք նաև

Back to top button