ԿարևորՍպորտ

«Հանրապետական» մարզադաշտի խոտածածկը պատրաստ կլինի Պորտուգալիայի դեմ խաղին. ՀՖՖ

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի խոտածածկը պատրաստ կլինի Մունդիալ-2026-ի ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա խաղին:

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հաղորդակցության բաժնից: 

«Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի խոտածածկը պատրաստ կլինի Մունդիալ-2026-ի ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա խաղին: Ֆեդերացիայի մասնագիտացված աշխատակիցները շարունակում են 24/7 ժամային գրաֆիկով աշխատանքներ իրականացնել մարզադաշտում: Համաշխարհային սպորտում նմանատիպ իրավիճակները լինում են, որոնց դեպքում համապատասխան կառույցները ունենում են հստակ քայլեր: Նրանք, ովքեր ներկա կլինեն խաղին, անձամբ կտեսնեն, որ խոտածածկը պատշաճ վիճակում կլինի»,-ասված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հաղորդակցության բաժնի պատասխանում:

Հայաստան-Պորտուգալիա խաղը կկայանա սեպտեմբերի 6-ին, ժամը 20:00-ին։

Կարդացեք նաև

Back to top button