Հասարակություն

Մեկնարկում է «Դարձի՛ր կամավոր» ծրագրի երկրորդ փուլը

Մեկնարկում է ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի թվայնացման նպատակով իրականացվող «Դարձի՛ր կամավոր» ծրագրի երկրորդ փուլը, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Ծրագրի նպատակն է կամավորների աջակցությամբ արխիվների թվայնացման միջոցով քաղաքացիներին մատուցվող ծառայություններն ավելի հարմարավետ դարձնելը:

Որպես կամավոր գրանցվելու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 7-ն անցնել հղումով և լրացնել կից հարցաթերթը: Ծրագիրն իրականացվելու է սեպտեմբերի 22-ից դեկտեմբերի 5-ը: Ծրագրի ավարտից հետո կամավորներին տրվելու են հավաստագրեր:

Կարդացեք նաև

Back to top button