ԿարևորՀասարակություն

Վարչապետը ներողություն է խնդրել իր երկու արտահայտության համար

ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու հայտնի դրվագներով վարքագծի կանոնների խախտում է արձանագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքում, ֆեյսբուքի իր էջում հայտնել է նա։

«Սիրելի ժողովուրդ, չնայած որոշումների մի քանի գնահատականների հետ այնքան էլ համաձայն չեմ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում։

Ճշգրիտ լինելու համար ընդգծեմ. ներողությունս վերաբերվում է կոնկրետ երկու արտահայտությունների, որոնց վերաբերյալ որոշում է կայացրել ԿԿՀ-ն։ Իսկ դրանց հետ ասոցացված քաղաքական, հոգևոր և բարոյական սկզբունքների վերահաստատման նպատակը և այդ նպատակը ժողովրդի աջակցությամբ իրագործելու իմ կամքը անսասան են, որովհետև դա կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության քաղաքական, իրավական, հոգևոր անվտանգության համար։ Իսկ հոգևոր նորոգման օրակարգում ես ինքս պիտի իմ բացթողումներն ընդունեմ, էմոցիաներս ավելի լավ կառավարեմ։

Քաղաքական և պետական նորոգման համատեքստում կարևոր է հանդուրժողականությունը և հարգանքը պետական, ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ, ինչը և այսպիսով դրսևորում եմ»,- գրառման մեջ ասել է վարչապետը։

Կարդացեք նաև

Back to top button