ԿարևորՄիջազգային

Հնդկաստանում և Պակիստանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 365 մարդ է զոհվել

Հնդկաստանում և Պակիստանում հորդառատ անձրևներից ու դրանց հետևանքով առաջացած ջրհեղեղների պատճառով ավելի քան 365 մարդ է զոհվել։ Միայն Պակիստանում ավելի քան 300 մարդ զոհվել։ Տասնյակ գյուղեր ամբողջությամբ ջրի տակ են անցել, բազմաթիվ բնակիչներ համարվում են անհետ կորած։

Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ Հիմալայան շրջանում հեղեղները և սողանքները շարունակվում են, իսկ փրկարարական աշխատանքները դժվարանում են ինչպես վատ եղանակի, այնպես էլ աղետի գոտիների դժվար հասանելիության պատճառով։ Զինվորականներն ու փրկարարական խմբերը շարունակում են որոնել ողջ մնացածներին։

Ջրհեղեղից ամենից շատ տուժած տարածքը Պակիստանի հյուսիսում գտնվող Խայբեր-Պախտունխվա նահանգի Բուներ շրջանն է, որը սահմանակից է Աֆղանստանին։ Տեղի աղետների կառավարման գործակալության տվյալներով՝ վնասի ճշգրիտ չափը դեռ պարզ չէ։

Նույն նահանգում Մոհմանդ շրջանում վթարի է ենթարկվել նաև նահանգային կառավարության Մի-17 ուղղաթիռը, որը մարդասիրական օգնություն էր տեղափոխում։

Զոհվել է անձնակազմի հինգ անդամ, այդ թվում՝ երկու օդաչու։ Նահանգային իշխանությունները օգոստոսի 16-ը հայտարարել են սգո օր։

Կարդացեք նաև

Back to top button