ԿարևորՀասարակություն

Բռնակոթում բարեկարգվում է 17-րդ դարում կառուցված «Թումի» աղբյուրը

Սիսիանի համայնքապետ Հովսեփ Առաքելյանի հանձնարարականով մաքրվում և բարեկարգվում է 17-րդ դարում կառուցված, պատմամշակությային հուշարձանների ցանկում ներառված «Թումի» աղբյուրը, հայտնում են Սիսիանի համայնքապետարանից։

«Բռնակոթցիների սիրելի վայր համարվող «Թումի» աղբյուրը տասնամյակներ շարունակ գտնվել է անմխիթար ու անբարեկարգ վիճակում, և միայն հիմա է, որ ուշադրության կենտրոնում է հնամյա ճարտարապետական կոթողը, որը նաև ծրագրվում է հաջորդ տարի վերանորոգել՝ վերականգնելով աղբյուրի նախնական տեսքը»,–ասված է հաղորդագրությունում։

Կարդացեք նաև

Back to top button