ԿարևորՀասարակություն

Երևանի քաղաքապետարանը քաղաքացիների համար իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» ծրագիրը

Երևանի քաղաքապետարանը «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» ՀԿ-ի հետ միասին իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» ծրագիրը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից: 

«Ո՞ւմ հետ ես վերջին անգամ խոսել այն ամենի մասին, ինչ քեզ անհանգստացնում է։ Այսուհետ կա նման հնարավորություն. անվճար, հուսալի և կոնֆիդենցիալ»,–հայտնել են քաղաքապետարանից:

Հեռախոսահամարը՝ 0800 00 900

Երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00–18:00

«Հուզական աջակցության թեժ գծի մասնագետները կլսեն առանց քննադատության, կտրամադրեն հուզական և հոգեբանական աջակցություն, և անհրաժեշտության դեպքում կօգնեն գտնել հավելյալ ծառայություններ Ձեր բարեկեցությունն ապահովելու համար»,–տեղեկացրել են Երևանի քաղաքապետարանից:

Կարդացեք նաև

Back to top button