
Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի պատմական նախաստորագրումը Հայաստանի և Ադրբեջանի միջև նշանակալի քայլ է դեպի երկարատև խաղաղություն՝ երկու երկրների և ավելի լայն տարածաշրջանի համար, ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան X-ում գրառման մեջ։
Այս շաբաթվա սկզբին նա հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
«ԵՄ-ն շարունակում է ամբողջությամբ հանձնառու լինել՝ աջակցելու դրա իրականացմանը և ամրապնդելու տարածաշրջանային կապը, օգնելու հասարակություններին հաղթահարել տարիների հակամարտությունը և շարժվելու դեպի երկարատև խաղաղություն, կայունություն և բարգավաճում»,- ասել է Անտոնիո Կոշտան։
I had very positive phone calls this week with President Aliyev @presidentaz and Prime Minister @NikolPashinyan.
— António Costa (@eucopresident) August 14, 2025
The historic initialing of the Agreement on Peace and the Establishment of Interstate Relations between Armenia and Azerbaijan marks a significant step forward toward…




