ԿարևորՄիջազգային

Հուսիթները հայտնել են Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա հրթիռային հարձակման մասին

Եմենի հյուսիսը վերահսկող հուսիթների շիական «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է, որ գերձայնային «Պաղեստին-2» բալիստիկ հրթիռով հարվածել է Իսրայելի Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանին։

Շարժման զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիայի խոսքով՝ գործողության նպատակն իրականացվել է։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր Եմենից արձակված հրթիռի ոչնչացման մասին։

Սա օգոստոսի սկզբից ի վեր օդանավակայանի վրա հարձակման 4-րդ դեպքն է, նախորդներում կիրառվել են հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։ 2023 թվականի վերջից հուսիթները հարյուրավոր հրթիռներ ու ԱԹՍ-ներ են արձակել Իսրայելի ուղղությամբ՝ հաջակցություն Գազայի պաղեստինցիների։

Իսրայելը հրթիռների մեծ մասը կանխել է հակաօդային պաշտպանության միջոցով, սակայն որոշ հարվածներ հասել են թիրախներին։ Ի պատասխան, Իսրայելը Եմենում իրականացրել է խոշոր օդային հարձակումներ հուսիթների ենթակառուցվածքների, այդ թվում՝ նավահանգիստների, էլեկտրակայանների, գործարանների և Սանայի օդանավակայանի վրա։

Կարդացեք նաև

Back to top button