
ՀՀ -ում ԱՄՆ դեսպան Քվինը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի հետ ներկա է եղել «Արծիվ գործընկեր 25» զորավարժության բացմանը, հայտնում են ԱՄՆ դեսպանատնից:

Սա ԱՄՆ-Հայաստան երկարամյա պաշտպանական համագործակցության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների նախապատրաստման նպատակով անցկացվող երրորդ ամենամյա զորավարժությունն է։ Այն կշարունակվի մինչև օգոստոսի 22-ը։




