Երաժշտության արքայադուստր Մադոննան այս օրերին դիմում է ոչ թե բեմին, այլ Վատիկանին․ նա խնդրում է Հռոմի պապին այցելել Գազա՝ տեսնելու այն, ինչ միլիոնավոր մարդիկ միայն լուրերից են լսում։
ՄԱԿ-ի հաշվետվությունները փաստում են՝ Գազայում հումանիտար ճգնաժամը հասել է վտանգավոր շեմի․ ավելի քան կես միլիոն մարդ ապրում է սովի անմիջական վտանգի տակ, սննդի պահուստները սպառված են, իսկ օգնության մուտքը շարունակում է սահմանափակվել։ Այս ֆոնին Մադոննայի կոչը ոչ միայն բարոյական, այլև քաղաքական ուղերձ է միջազգային հանրությանը, որ լռության և քայլեր չձեռնարկելու գինը չափվում է մարդկային կյանքերով։




