Ուկրաինան կարող է համաձայնվել դադարեցնել ռազմական գործողությունները և զիջել արդեն իսկ Ռուսաստանի կողմից գրավված տարածքները՝ Եվրոպայի աջակցությամբ մշակված խաղաղ կարգավորման ծրագրի շրջանակում, գրում է բրիտանական Daily Telegraph-ը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, ըստ թերթի, եվրոպացի առաջնորդներին ասել է, որ նրանք պետք է մերժեն Դոնալդ Թրամփի ցանկացած առաջարկ, որի համաձայն Ուկրաինան պետք է զիջի լրացուցիչ տարածքներ, սակայն Ռուսաստանին կարող է թույլատրվել պահպանել իր կողմից արդեն գրավված որոշ տարածքներ։
Խոսքը ճակատի գծի սառեցման, այնպես էլ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների գրավված տարածքների, ինչպես նաև Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի փաստացի վերահսկողության մասին է։
Ուրբաթ օրը Ալյասկայում ԱՄՆ եւ ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից առաջ Կիեւը մեղմացնում է բանակցային մոտեցումները, եզրակացնում է Daily Telegraph-ը։




