ԿարևորՄիջազգային

Հզոր երկրաշարժ Թուրքիայում. ավելի քան 20 շենք է վնասվել

Թուրքիայի արևմտյան Բալըքեսիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Սինդիրգի շրջանում փլուզվել է մեկ շենք, առնվազն 24-ը վնասվել են։ Ինչպես օգոստոսի 10-ին հայտնել է Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման գլխավոր վարչությունը, որոնողա-փրկարարական աշխատանքներին ներգրավված է ավելի քան 300 մարդ։

Տեղական ժամանակով ժամը 22:01-ի դրությամբ մեկ մարդ դեռևս գտնվել է փլատակների տակ, չորսը՝ արդեն փրկվել են։ Բալըքեսիրում կիրակի՝ օգոստոսի 10-ին, տեղական ժամանակով ժամը 19:53-ին գրանցվել է 6.1 մագնիտուդով երկրաշարժ։

Ժամը 22:01-ի դրությամբ արձանագրվել է ընդհանուր 20 ցնցում, որոնցից 15-ը հետցնցումներ են՝ 0-ից մինչև 3.0 մագնիտուդով, իսկ հինգը՝ 4.0-ից մինչև 5.0 մագնիտուդով։ Երկրաշարժը զգացվել է Բալըքեսիրում, Իզմիրում, Մանիսայում և Ստամբուլում։

2023 թվականի փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած 7.7 մագնիտուդով երկրաշարժը ավելի քան 50,000 մարդու կյանք էր խլել։

Կարդացեք նաև

Back to top button