ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնագրեր կստորագրի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ էներգետիկայի, տեխնոլոգիաների, տնտեսական համագործակցության, սահմանային անվտանգության, ենթակառուցվածքների և առևտրի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է Reuters-ը, լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Աննա Քելլին։
Նա այլ մանրամասներ չի հայտնել։
Ադրբեջանը և Հայաստանը խաղաղության համաձայնագիր կստորագրեն ուրբաթ օրը, հայտարարել է Սպիտակ տունը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կհյուրընկալի երկու երկրների ղեկավարներին:
«Խոսքը միայն Հայաստանի մասին չէ: Խոսքը միայն Ադրբեջանի մասին չէ: Խոսքն ամբողջ տարածաշրջանի մասին է, և նրանք գիտեն, որ այդ տարածաշրջանն ավելի անվտանգ և բարգավաճ կլինի նախագահ Թրամփի հետ»,- Reuters-ը մեջբերում է վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը:




