ԿարևորՀասարակություն

«Ջայտեքս Գլոբալ 2025» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունումը մեկնարկել է

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նախատեսում է 2025 թվականի հոկտեմբերի 13-17-ը ԱՄԷ Դուբայ քաղաքում կայանալիք «Ջայտեքս Գլոբալ» միջազգային ցուցահանդեսին ներկայացնել հայկական տեխնոլոգիական էկոհամակարգը: Նախարարությունը վերոնշյալ ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին հայտարարություն է տարածել: 

««Ջայտեքս Գլոբալ 2025»-ը համարվում է աշխարհում տեխնոլոգիական ամենամասշտաբային միջոցառումներից մեկը: «Ջայտեքս Գլոբալ»-ի առանցքային ուղղություններն են՝ արհեստական բանականությունը, կրթական տեխնոլոգիաները, հեռահաղորդակցությունը, կիբեռանվտանգությունը, կայուն տեխնոլոգիաները, ֆինանսական տեխնոլոգիաները:

Նախարարությունը նախատեսում է «Ջայտեքս Գլոբալ 2025»-ին ներկայացնել հայկական տեխնոլոգիական էկոհամակարգը և հնարավորություն ընձեռել ոլորտային կազմակերպություններին մասնակցել միջոցառմանը՝ որպես այցելու՝ ներկայացնելու իրենց կողմից առաջարկվող արտադրանքը/լուծումներն ու հաստատելու նոր գործարար կապեր միջազգային գործընկերնեի հետ»,- ասված է հայտարարության մեջ: 

Մրցութային փուլն անցած այցելու կազմակերպությունները հայաստանյան տաղավարում ունենալու են 2-3 ստարտափ ներկայացումներ (Pitching session):

Մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել մինչ 2025 թվականի օգոստոսի 21-ը ներառյալ՝ հետևյալ հղումով:

Նախարարությունը հոգալու է ցուցահանդեսային տարածքի վարձակալության, կառուցապատման և ցուցահանդեսի մուտքի ծախսերը։ Մնացած ծախսերը (ավիատոմսեր, կեցություն) հոգալու են ընտրված կազմակերպությունները։

Ցուցահանդեսի մասին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ միջոցառման պաշտոնական կայքում:

Կարդացեք նաև

Back to top button