ԿարևորՀասարակություն

Ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահը

Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով ձերբակալվել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանը, հայտնում է «Արմենպրես»— ը։

Քննվող քրեական վարույթի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեի մանրամասներ չի հայտնել։

Ըստ ԶԼՄ-ների հաղորդումների՝ Վարդան Հարությունյանը ձերբակալվել է «Նորֆոլկ» ընկերությանը առնչվող քրեական վարույթի շրջանակներում։

Վարդան Հարությունյանը ՊԵԿ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2016-2018 թվականներին։ 

Կարդացեք նաև

Back to top button