ԿարևորՄիջազգային

Մակրոնը քննարկել է Ուկրաինայի կարգավորման հարցը եվրոպացի առաջնորդների և Զելենսկու հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորումը եվրոպական պետությունների ղեկավարների և Վլադիմիր Զելենսկու հետ։

X-ում Մակրոնը նշել է, որ «Զելենսկու և մի քանի եվրոպացի առաջնորդների հետ զրույցը` վերջին ժամերի իրադարձությունների լույսի ներքո, երկար է եղել»։

Նա նաև կրկին հայտարարել է հրադադարի հաստատման գործում Ուկրաինային աջակցելու Ֆրանսիայի հանձնառության մասին։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ առաջիկա օրերին Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման հարցում Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնության են եկել ։

Հուլիսի 14-ին Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայի շուրջ կարգավորման վերաբերյալ համաձայնությունների հասնելու համար կտա 50 օր, որից հետո մտադիր է 100% առևտրային մաքսատուրքեր սահմանել Մոսկվայի և նրա առևտրային գործընկերների նկատմամբ։ Հուլիսի 29-ին ամերիկացի առաջնորդը հայտարարություն էր արել նշված ժամկետը մինչև 10 օր կրճատելու մասին։ Օգոստոսի 6-ին Միացյալ Նահանգները Հնդկաստանի նկատմամբ սահմանել է 25% լրացուցիչ մաքսատուրքեր՝ կապված ռուսական նավթի և նավթամթերքի գնման հետ։

Կարդացեք նաև

Back to top button