ԿարևորՄիջազգային

Թրամփը կոչ է անում Մերձավոր Արևելքի երկրներին կարգավորել հարաբերություններն Իսրայելի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Մերձավոր Արևելքի երկրներին միանալ Աբրահամի համաձայնագրերին, որոնք նախատեսում են Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորում։

«Այժմ, երբ Իրանի ստեղծած միջուկային զինանոցը լիովին ոչնչացվել է, ինձ համար չափազանց կարևոր է, որ Մերձավոր Արևելքի երկրները միանան Աբրահամի համաձայնագրերին։ Սա կապահովի խաղաղություն Մերձավոր Արևելքում»,- գրել է նա Truth Social-ում։

Թրամփը Աբրահամի համաձայնագրերը համարում է իր առաջին նախագահական ժամկետի հիմնական նվաճումներից մեկը։ 2020 թվականին Բահրեյնը, ԱՄԷ-ն և Մարոկկոն կարգավորեցին հարաբերությունները Իսրայելի հետ։ 2021 թվականին Սուդանը հայտարարեց հրեական պետության հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին։ Մինչ այս համաձայնագրերն Իսրայելն արաբական պետությունների հետ դիվանագիտական հարաբերություններ էր հաստատել միայն Եգիպտոսի (1979 թ.) և Հորդանանի (1994 թ.) հետ։

ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվեն Ուիթքոֆը մայիսին հայտարարեց, որ Լիբանանը, Լիբիան, Սաուդյան Արաբիան և Սիրիան շուտով կարող են միանալ Աբրահամի համաձայնագրերին։ Թրամփը նախկինում չէր բացառել, որ Սաուդյան Արաբիան կարող է համաձայնագրերը ստորագրել մինչև 2025 թվականի վերջը։

Կարդացեք նաև

Back to top button